Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, հաշվի առնելով, որ անշարժ գույքի չափագրման հաշվետվության մեջ շինությունների բնութագրում ընդհանուր մակերեսը սխալմամբ գրվել էր 181,78 քառակուսի մետր, ինչի արդյունքում Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 19-ի թիվ 284 որոշման 1-ին կետում «179,43» թվի փոխարեն սխալմամբ գրվել է «181,78» թիվը՝ որոշում եմ.
1․ Սպիտակի քաղաքապետի 1997 թվականի հունիսի 30-ի «Սպիտակ քաղաքի պետական բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» թիվ 148 որոշման «Փյունիկ» գլխի 1-ին կետում գրված «181,78» թիվը փոխարինել «179,43» թվով:
2․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 19-ի «Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 13-ի թիվ 157 որոշման մեջ փոփոխություն կատարելու և հողամասի նկատմամբ Էմմա Պողոսի Ջանազյանի, Գեղանի Վանիչկայի Գալստյանի, Լիլիթ Թադևոսի Խաչատրյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 284 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ճանաչել 06-006-0206-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,039996 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող 179,43 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան նկատմամբ Էմմա Պողոսի Ջանազյանի (ծնված 10․05․1947թ․) 1/4, Գեղանի Վանիչկայի Գալստյանի (ծնված 12․01․1966թ․) 1/2, Լիլիթ Թադևոսի Խաչատրյանի (ծնված 25․01․1988թ․) 1/4 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը»։