Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 մարտի 2024 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-095-0025-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,15056 ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏՈՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 993 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվիրավականակտերիմասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի 37-րդհոդվածի 1-ինմասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ և 81-ին  կետերով, 13-րդ կետի ա և բ ենթակետերով, 18-րդ կետի «դ» ենթակետով և 221-ին կետով, հաշվիառնելով, որ Արմեն Վանիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում  գտնվող,  06-095-0025-0010 կադաստրային ծածկագրով 0,15056 հեկտար մակերեսով հողամասի վրա 1992 թվականին ինքնակամ կառուցված նկուղի, 2005 թվականին ինքնակամ կառուցված աստիճանահարթակի, աստիճանահարթակի, օժանդակ շինության, պարսպի, ծածկի և ինքնակամ ձևափոխությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 04122014-06-0020 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023G3RLLV, «ԳԵՈԳԼՈԲԱԼ»ՍՊԸ-ի կողմից տրամադրվածանշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը և Արմեն Վանիկի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.

1.     Արմեն Վանիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող՝   «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Ջրաշեն 6-րդ փողոց 3 բնակելի տուն» հասցեում գտնվող, 06-095-0025-0010 կադաստրային ծածկագրով 0,15056 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 96,4 քառակուսի մետր մակերեսով  նկուղը, 3 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 18,5 քառակուսի մետր
մակերեսով աստիճանահարթակը, 52,9 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը, 3,6 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 8,6 քառակուսի մետր մակերեսով պարիսպը  և թվով 8 ձևափոխությունները ճանաչել օրինական։

     2 Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ
ճանաչել
Արմեն Վանիկի Հակոբյանի սեփականության իրավունքը։

     3 Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը։
     4
Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

     5Արմեն Վանիկի Հակոբյանին՝

     1 համայնքի բյուջե վճարել 69 925 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:

     2 ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6    Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող, Արմեն Վանիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու և անշարժ գույքի ճշգրտված  հատակագիծը հաստատելու մասին» թիվ 993 որոշումը։

7 Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հենրիկ Իգիթխանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner