Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված չափագրությունը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, Արարատ Դավթի Զարգարյանին և Արտյոմ Դավթի Զարգարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1030 որոշման մեջ կատարել փոփոխություններ․
1) որոշման 1-ին կետում գրված «164,97» թիվը փոխարինել «103,93» թվով,
2) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում գրված «256 000» թիվը փոխարինել «166 806» թվով։