Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 5-ի թիվ 53 որոշմանը կից ցուցակում Հայաստան Տելեմակի Սահակյանի (ծնված 31․08․1938թ․, մահացած 15․02․2024թ․) անունը և ազգանունը սխալմամբ գրվել են «Անժիկ Աթոյան», հիմք ընդունելով Հայաստան Տելեմակի Սահակյանի ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը, ամուսնության ակտի գրանցման մասին տեղեկանքը, մահվան մասին պետական վկայականը և նրա որդու՝ Երվանդ Սամվելի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 5-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Չարենցի և Ոփյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները` որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 53 որոշմանը կից ցուցակի 126-րդ տողում նշված «Աթոյան Անժիկ» բառերը փոխարինել «Սահակյան Հայաստան» բառերով։