Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 443
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԱՇՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-021-0010-0021 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,0929 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 43․1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 58-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող` Արևաշող բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-021-0010-0021 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0929 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 2015 թվականին անհայտ անձի կողմից կառուցված 290,27 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքի, 2,86 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի, 171,47 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքի, 21,73 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 184,07 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքի, 5,94 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի և 17,05 քառակուսի մետր մակերեսով ծածկի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով ՌԻԳ ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, «Անահիտ Մնացականյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2023UUXBK2) և Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը` (քաղվածք 06021KD9PCAX) որոշում եմ.

1․ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-021-0010-0021 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0929 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 2015 թվականին անհայտ անձի կողմից կառուցված 290,27 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը, 2,86 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 171,47 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը, 21,73 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 184,07 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը, 5,94 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը և 17,05 քառակուսի մետր մակերեսով ծածկը ճանաչել օրինական։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը։

3․ Հաստատել Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0010-0021 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0929 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։

4․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 1-ին փողոց, 105 շենք» հասցեն (փոստային դասիչ՝ 1807)։

5․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար։

6․ Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner