Այսօր: Երեքշաբթի, 9 Մարտի 2021թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.03.21 ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ կանանց միամսյակի կապակցությամբ: Անգնահատելի է ձեր դերակատարությունն ընտանիքի ամրության, ազգապահպանության, կիրթ սերունդ դաստիարակելու, հայրենիքի ու մեր համայնքի զարգացման գործում: Դուք ձեր ներուժն ու հմտությունները մշտապես ծառայացնում եք մեր ժողովրդին ու հայրենիքին, անհատնում բարությամբ ու անմնացորդ նվիրումով իրականացնում ազգանպաստ գործունեություն, որի համար արժանի եք գնահատանքի: Գարնանային այս տոնին իմ առանձնահատուկ շնորհավորանքներն եմ հղում բոլոր կին զինվորականներին, բոլոր հերոսածին մայրերին, ում տղաներն այսօր էլ պահում են հայրենիքի սահմանները, բոլոր կանանց, ովքեր անտրտունջ ու անսպառ կամքով իրենց զինվոր ամուսինների կողքին ... Մանրամասն
05.03.21 12․03․2021Թ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2021 թվականի մարտի 12-ին ժամը 15:00-ին Սպիտակի համայնքի երաժշտական դպրոցի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ՝  հետևյալ օրակարգով. 1. Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2020 թվականի հաշվետու տարում 2017-2021 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին/Զեկուցող՝ Հ. Միրզոյան/ 2. Սպիտակ համայնքի սեփականության 2020 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին/Զեկուցող՝ Լ. Օհանյան/ 3. «Սպիտակի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին/Զեկուցող՝ Ն. Յարմալոյան/ 4. ... Մանրամասն
01.03.21 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Սպիտակի մշակույթի տանը Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը հանդիպում ունեցավ Սպիտակ համայնքի զոհված զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Սպիտակի եղբայրական գերեզմանատան էսքիզային նախագիծը:

19.02.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ,

Կադաստրի կոմիտեի ծառայություններից օգտվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով.

18.02.21 ԱՆՓՈՐՁԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Այսօր մարդաշատ էր ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Սպիտակի բաժանմունքի բակը։ Սպիտակի տարածաշրջանի նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու էին եկել
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք։
Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հարությունյանն իր օրհնությունը բերեց նորակոչիկներին, և ներկաները միասնական աղոթք հնչեցրին առ Աստված՝ բոլոր զինվորների անփորձանք ծառայության և երկրի խաղաղության համար:

Փա՛ռք մեր զինվորներին, խաղաղություն մեր երկրին:

18.02.21 ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Այսօր ՀՀ ՊՆ Լոռու մարզի Սպիտակի զինվորական կոմիսարիատում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում
զոհված մեր զինծառայողները։
 Պարգևները հանձնվեցին նրանց ծնողներին։

10.02.21 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
 Սպիտակ համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու անդամներին «Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման և 2020 թվականի հաշվետու տարում 2017-2021թթ. համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ» հանրային քննարկմանը, որը կկայանա սույն թվականի փետրվարի 25-ին ժամը 11:00-ին Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում՝ նիստերի դահլիճում:Առաջարկությունները կարող եք ներկայացնել municipalityspitak@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան:«Համայնքի ղեկավարի 2020 թվականի բյուջեի կատարման և 2020 թվականի հաշվետու տարում 2017-2021թթ. համանքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման ... Մանրամասն
10.02.21 ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ

Սպիտակ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների  դրույքաչափերը

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Սպիտակ համայնքի ավագանու նիստ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական 14.08.2020թ. նիս
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
municipalityspitak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner