Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիանա Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/03/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ իրականացվող Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2024 թվականի ապրիլի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան:
2024 թվականի ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, փ. Շահումյան, շենք 7, 3-րդ հարկ) տեղի կունենա տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Նախագիծ (14.4ԿԲ)
Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner