Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մելանյա Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:
 Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր կներկայացնեն պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով կկիսվեն քննարկումների մասնակիցների հետ՝ ոգեշնչելով, ոգևորելով երիտասարդներին։ 🎗 Քննարկումներին կհաջորդեն մշակութային միջոցառումներ տվյալ համայնքներում։
Սիրով հրավիրում ենք:
 Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումները Սպիտակ համայնքում կանցկացվեն.
 «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում՝ 11։00-ին։

Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner