07.10.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ
|
Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։ Դարեր շարունակ գիրքն ու գիտելիքը եղել են մարդկության առաջընթացի հիմնասյուները, իսկ դրանք պահպանելու, զարգացնելու և սերունդներին փոխանցելու նվիրական գործը վստահվել է ձեզ՝ գրադարանային ոլորտի նվիրյալներիդ։ Հայ ժողովուրդը հնուց ի վեր գնահատել է գրի, գրականության ու իմացության դերը՝ ստեղծելով ու պահելով հարուստ գրադարաններ, որոնք հանդիսացել են ոչ միայն մշակութային, այլև ազգային ինքնության պահապաններ։Այսօր, երբ թվային տեխնոլոգիաներն արագ վերափոխում են տեղեկատվության մատուցման ձևերն ու միջոցները, գրադարաններն էլ դինամիկ կերպով հարմարվում են ժամանակակից ...
Մանրամասն |
|
07.10.25
Մասնագիտական օրվա առթիվ համայնքի ղեկավարի անունից անակնկալ՝ գրադարանային գործի նվիրյալներին
|
Գրադարանավարի օրվա կապակցությամբ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի անունից գրադարանավարներին շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու համար համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը և մշակույթի, կրթության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի բաժնի աշխատակիցներն այցելել են «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ։ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի անունից աշխատակազմի քարտուղար Ա․ Ֆրանգյանը շնորհավորել է ՀՈԱԿ-ի ողջ կոլեկտիվին մասնագիտական տոնի և տարվա ընթացքում ունեցած ակնառու հաջողությունների համար՝ նվիրելով գրքեր և տորթ։
|
|
06.10.25
Սպիտակ համայնքի ղեկավարի անակնկալը՝ Ուսուցչի օրվա առթիվ
|
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այս տարի ևս Ուսուցչի օրվա կապակցությամբ անակնկալ է մատուցել ուսուցիչներին՝ նրանց տոնը դաձնելով առավել տպավորիչ: Ավանդույթի համաձայն Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցներն այցելել են համայնքում գործող դպրոցներ, արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններ, Թումո տուփեր, Սպիտակի պետական քոլեջ և ՏՄԱԿ՝ նվիրելով տորթեր։ Համայնքապետարանի ներկայացուցիչները համայնքի ղեկավարի անունից շնորհավորել են նրանց Ուսուցչի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել՝ կարևորելով մանկավարժների անգնահատելի առաքելությունը սերունդներ կրթելու, պետության ապագան կերտելու բարդ, բայց և պատվաբեր գործում։
|
|
06.10.25
Անցկացվեց 2025 թ․ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի համայնքային փուլը
|
Համաձայն Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի կանոնակարգի, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Սպիտակ համայնքի քաղաքային զբոսայգում անցկացվեց ռազմամարզական խաղերի համայնքային փուլը։ Մասնակցում էին 10 թիմեր համայնքի տարբեր բնակավայրերի դպրոցներից։ Խաղերի գլխավոր մրցավարը «Պատանի Երկրապահ» տ/բ-ի ղեկավար, ավագ դպրոցի զինղեկ Վոլոդյա Հարությունյանն էր։Ռազմամարզական խաղերի համայնքային փուլի ընթացքին հետևում էր նաև համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Ռազմամարզական խաղերը նպատակ ունեն բարձրացնելու դպրոցականների և երիտասարդության շրջանում ֆիզիկական պատրաստականությունը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես ...
Մանրամասն |
|
05.10.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի միջազգային օրվա առթիվ
|
Հարգարժա՛ն մանկավարժներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ։ Դուք սերմանողն եք այն արժեքների, գիտելիքի ու ոգեղենության, որոնց վրա ամուր կանգնած է մեր հասարակությունը։ Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ ձևավորվում են գիտակից, գործուն և հայրենասեր սերունդներ, ովքեր զինվում են մեր պետության ամրության համար հուսալի կռվաններով։Այսօր, երբ կրթական համակարգն անցում է կատարում նոր չափանիշների և պահանջների դաշտ, ուսուցչի դերը ոչ միայն չի պակասում, այլև՝ նոր շեշտադրում է ստանում։ Դուք ոչ միայն փոխանցում եք գիտելիք, այլև ձևավորում եք անհատներ՝ ուժեղ կամքով, ինքնուրույն մտածողությամբ և առողջ արժեքային համակարգով։ Առանձնակի հարգանքով եմ խոսքս ...
Մանրամասն |
|
02.10.25
Խմելու ջրի քլորացման աշխատանքներ՝ Սպիտակ համայնքի բնակավայրերում
|
Սպիտակ համայնքի Գոգարան, Սարահարթ, Շիրակամուտ, Գեղասար, Ծաղկաբեր, Լուսաղբյուր, Հարթագյուղ բնակավայրերում քլորացման միջոցով կատարվել են խմելու ջրի վարակազերծման ընթացիկ աշխատանքներ: Սանիտարատեխնիկական կանխարգելիչ միջոցառումների նպատակը խմելու ջրի մեջ թափանցող մանրէների ոչնչացումն է։ Այն միտված է խմելու ջուրը դարձնել անվտանգ, ինչը բխում է ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներից: Քլորացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
|
|
01.10.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ ավագ սերնդի ներկայացուցիչներ, հարգարժա՛ն տատիկներ և պապիկներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է երախտագիտությամբ գլուխ խոնարհելու այն սերնդի առջև, որի նվիրումով, աշխատասիրությամբ ու ոգեղեն ուժով է կերտվել մեր անցյալը, ամրապնդվել ներկան և հուսալի հիմք դրվել ապագայի համար։Ցանկանում եմ որդիական ջերմությամբ շնորհակալություն հայտնել մեր հայրերին ու մայրերին, պատերազմի և աշխատանքի վետերաններին, կենսաթոշակառուներին՝ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայրենիքի շենացմանն ու հասարակության բարօրության ապահովմանը։ Ավագ սերնդի հանդեպ հարգանքն ու ակնածանքը մեր ազգային ինքնության անբաժանելի ...
Մանրամասն |
|
01.10.25
Տարեցների միջազգային օրվա առթիվ համայնքի ղեկավարը հյուրընկալվել էր «Սպիտակի խնամքի տուն» ՀԿ-ում և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում
|
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հետ այցելել է «Սպիտակի խնամքի տուն» ՀԿ և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է շահառուներին Տարեցների միջազգային օրվա առթիվ, մաղթել, երկար տարիների առողջ և երջանիկ կյանք՝ ընդգծելով, որ տարեցները հասարակության համար հարստություն են իրենց կուտակած փորձով և գիտելիքներով։ Յուրաքանչյուրս պետք է ջանք չխնայենք նրանց խնդիրները հոգալու համար։ Քաջայր Նիկողոսյանը տատիկների և պապիկների հետ զրուցել է նրանց հուզող խնդիրների մասին, կիսել նրանց հետ առօրյան։Համայնքի ղեկավարի անունից բաժանվել են տորթեր։ Քաջայր Նիկողոսյանի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |