top

01.06.2018


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «դ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 019559 վկայականը և «Սպիտակ-1» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն՝ Ռոբերտ Նապալյոնի Օխանյանի գրությունը՝ որոշում եմ.
1. «Սպիտակ-1» բաց բաժնետիրական ընկերությանը օգտագործման իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Շիրակի խճուղու վրա գտնվող 06-006-0130-0003 կադաստրային ծածկագրով 3,05 հեկտար ընդհանուր մակերեսով արդյունաբերական նպատակային նշանակության հողամասի և դրա վրա գտնվող՝ «Սպիտակ-1» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունների «քաղաք Սպիտակ, Լենինականյան խճուղի» հասցեն փոփոխել «քաղաք Սպիտակ, Շիրակի խճուղի, թիվ 1/1» հասցեով:
2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×