top

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

01.10.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
ՄԱԿ-Ի որոշմամբ հոկտեմբերի 1-ը նշվում է տարեցների միջազգային օր: Դա ևս առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս ուշադրություն դարձնենք մեր տարեցների խնդիրներին, հնարավորինս աջակցենք նրանց և շրջապատենք հոգատարությամբ, լցնենք նրանց օրը խինդ ու ծիծաղով: Ավանդույթի համաձայն այս տարի էլ նրանց տոնը նշվեց Սպիտակի համայնքապետարանի և ‹‹Առաքելություն Հայաստան›› ԲՀԿ-ի հովանավորությամբ գործող բարեգործական ճաշարանում:
Միջոցառմանը իր օրհնության խոսքով հանդես եկավ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Օվսե Հովհաննիսյանը, և ինչպես միշտ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի և ընկերների կողմից տարեցներին մատուցվեց մատաղ:
Տարեցների օրը խինդ ու ծիծաղով, երգ ու պարով լցրեցին Սպիտակի մշակույթի տան ‹‹Նարե›› երգի և «Վերածնունդ Սպիտակ» պարի խմբերի սաները: Նրանց կատարումներից փայլում էին մեր տարեցների աչքերը, ոմանք ոգևորված երեխաների ելույթից իրենք ևս ներկայացան իրենց կատարումներով՝ասմունքով, երգ ու պարով:
«Շնորհավորում ենք բոլոր տարեցներին տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք նրանց քաջ առողջություն, անհոգ ծերություն, ժպտացող աչքեր: Թող նրանք միշտ շրջապատված լինեն հարազատ ու բարի մարդկանցով» շնորհավորական իր խոսքում նշեց Սպիտակի մշակույթի տան տնօրեն Հերմինե Դարչինյանը:
Միջոցառմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր:



Լուսանկարներ

Լուրեր

×