Մասնակցում էին
Արտակ Մաթոսյանը- համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
Ազգանուշ Ֆրանգյանը- աշխատակազմի քարտուղար,
Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը,
համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ների ղեկավարները,
Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներ,
Ավագանու անդամներ։
Օրակարգում
Սպիտակի կենտրոնական հրապարակի գլխավոր եղևնու տեղափոխման վերաբերյալ։
Հանրային քննարկման ընթացքը
Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց Սպիտակ համայնքի ավագանու Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող եղևնին տեղափոխելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագծի վերաբերյալ հարցը։
Սպիտակ համայնքի կենտրոնական հրապարակում գտնվող արծաթափայլ եղևնին տնկվել է 2009 թվականին։ Այն ի սկզբանե ունեցել է թեքվածություն, ինչը տարիների ընթացքում դարձել է առավել ակներև։ Թեքությունը և անհամաչափ տեսքը հնարավորություն չեն տալիս Ամանորին ծառը զարդարել ըստ պատշաճի։ Բացի վերը բերված հանգամանքից, 2023 թվականի դեկտեմբերին գրանցված ուժեղ քամիների հետևանքով եղևնու գագաթը կոտրվել է՝ այն դարձնելով առավել ոչ ակնահաճո և վտանգավոր։ Ծառից պարբերաբար ճյուղեր են պոկվել նաև 2024 թվականի փետրվարին գրանցված ուժգին քամիների հետևանքով։ Ծառը չվնասելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հիշյալ եղևնին արմատային համակարգով հանդերձ ամբողջությամբ տեղափոխել այլ վայր։ Եղևնու տեղափոխումը նպատակահարմար է նախ այն պատճառով, որ քաղաքի կենտրոնական մասում՝ հրապարակում, անհրապույր տեսքով կանգնած ծառի ընկնելու վտանգ կա, ինչը անցանկալի հետևանքներ կարող է առաջացնել, բացի այդ, ծառը այլ վայր տեղափոխելով, հնարավոր է պահպանել այն։
Համայնքապետարանը խնդրի առնչությամբ դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, որը չի առարկել և ներկայացրել է եղևնին անվնաս տեղափոխելու առանձնահատկությունների վերաբերյալ ցուցումներ։
Հանրային քննարկման ընթացքում հնչեցին հարցեր։ Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավարն առաջարկեց եղևնին տեղափոխել Ջրաշեն բանակավայր։ Առաջարկն ընդունվեց։ Արդյունքները կամփոփվեն և հարցը կներկայացվի ավագանու քննարկմանը։