Այսօր: Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 45
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԵԾ ՊԱՐՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից 27․03․2024թ․ տրամադրված «Շարժական գույքի գնահատման հաշվետվությունը», որի համաձայն գույքի շուկայական արժեքը կազմում է 2 200 000 ՀՀ դրամ, հաշվի առնելով, որ Մեծ Պարնիի գյուղապետարանի նախկին վարչական շենքը ոչ հիմնական փայտյա շինություն է, որը ներկայումս չի շահագործվում համայնքային կարիքների համար և տրամադրված չէ որևէ անձի օգտագործման նպատակով, շինությունը առանց լրացուցիչ ծախսերի հնարավոր չէ շահագործել, այն հրդեհավտանգ է, կարող է ցանկացած ժամանակ հրդեհվել և վնաս պատճառել համայնքին, իսկ դրա օտարումից համայնքի բյուջե կմուտքագրվեն ֆինանսական միջոցներ՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1․Համաձայնություն տալ Մեծ Պարնիի գյուղապետարանի նախկին վարչական շենքը աճուրդով օտարելուն՝ ապամոնտաժելու և հողատարածքը ազատելու պայմանով։

2․Գույքի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 2 200 000 ՀՀ դրամ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(277.25 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner