Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1144614 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06212QWWPUBA) և Արսեն Կարապետի Պողոսյանի (ծնված 05․02․1959թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրում գտնվող՝ 0,27 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող, 924 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գ․ Քարաձոր, 5-րդ փողոց, 5 անասնաշենք» հասցեն (փոստային դասիչը՝ 1825):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման։