Վարող՝ Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Արտակ Մաթոսյան։
Մասնակցում էին
Երեմ Գրիգորյանը- աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ,
Նարեկ Սարգսյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ,
Հենրիկ Իգիթխանյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ,
Սուրեն Դանիելյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ,
աշխատակազմի այլ ներկայացուցիչներ,
«Սպիտակի թռչաբուծական կոմբինատ» ՍՊԸ ներկայացուցիչներ։
Օրակարգում
«Սպիտակի թռչաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Սպիտակ համայնքի ք․ Սպիտակ, Շիրակի խճուղի 144 հասցեում 3 թռչնանոց կառուցելու վերաբերյալ։
Հանրային քննարկման ընթացքը
Լսեցին- Նախատեսվում է «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղի 144 հասցեում կառուցել երեք հատ 18․8x96,8 մ․ արտաքին չափերով թռչնանոցներ և 4,5x11,0 մ․ կցակառույցներ, որոնք նախատեսվում է իրականացնել ե/բ սյուներով և կանոնավոր կտրվածքի տուֆ քարի շարվածքի պատերով։ Հումքի ամբարներ։ Տանիքը իրականացվելու է մետաղական ֆերմաների և կավարամածերի վրա՝ սենդվիչ տեսակի պանելներով։ Շինարարություններից մեկի կցակառույցում կնախատեսվի ներքնահարկ, որը պետք է ծառայի որպես թաքստոց։
«Սպիտակի թռչաբուծական կոմբինատ» ՍՊԸ ներկայացուցիչ Հ․ Հակոբյանը ներկայացրեց կառույցի էսքիզային նախագիծը, նախատեսվող կառույցների բնութագրերը և գործառույթները։
«Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Վ․ Գևորգյանը նշեց, որ ներդրման չափը կազմում է 4,7 միլիարդ ՀՀ դրամ, ստեղծվելու են 20-30 նոր աշխատատեղեր։ Թռչնամսի արտադրությունը ամսվա կտրվածքով կավելանա շուրջ 60-70 տոննայով։ Տնօրենը հավելեց նաև, որ նախատեսվող ծրագիրը ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ծրագրերի առաջնահերթություններից է։ Այն հետագայում ևս ընդլայնվելու է։
Ծավալվեց քննարկում, հնչեցին հարցեր, առաջարկներ չեղան։
Ծրագիրն արժանացավ հավանության։