Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 2191-ին հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով 2024 թվականի օգոստոսի 30-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի 2024 թվականի օգոստոսի 19-ի 64/8-1775 և 2024 թվականի օգոստոսի 26-ի թիվ 64/8-1807 գրությունները և լուսանկարը, հաշվի առնելով, որ անհատ ձեռնարկատեր Արարատ Դանիելյանը 2024 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 13։32-ին Սպիտակ քաղաքի Ալ․ Մանուկյան փողոցում, չթույլատրված վայրում՝ հետիոտնի համար նախատեսված մայթի վրա և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-ին հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ իրականացրել է մրգերի և բանջարեղենի բացօթյա առևտուր՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Արարատ Դանիելյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով՝ 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել անհատ ձեռնարկատեր Արարատ Դանիելյանին:
3. Անհատ ձեռնարկատեր Արարատ Դանիելյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ Սպիտակ համայնքի 900245161063 գանձապետական հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Արարատ Դանիելյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում: