Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2145194 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06062GCRWAXY) և Թերեզա Բեգլարի Աֆրիկյանի (ծնված՝ 05․04․1956թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող 06-040-0017-0009 կադաստրային ծածկագրով 0,123 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 179,4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնանցք, 5-րդ փողոց, 12 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1810)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: