Մասնակցում էին
Քաջայր Նիկողոսյանը- համայնքի ղեկավար,
Արտակ Մաթոսյանը- Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
Ազգանուշ Ֆրանգյանը- աշխատակազմի քարտուղար,
Էռնեստ Խաչատրյանը- համայնքի ղեկավարի խորհրդական,
Մելանյա Դանիելյանը- աշխատակազմի մշակույթի, կրթության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի բաժնի պետ,
Թագուհի Շուշանյանը– աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ
Լիանա Գրիգորյանը, Անուշ Վարդանյանը, Լուսինե աբրահամյանը, Հերմինե Զարմանյանը, աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչներ,
Ալվարդ Համբարյանը- ավագանու անդամ,
Աննա Ալթունյանը- ավագանու անդամ,
Գոռ Աշուղաթոյանը- Մեծ Պարնի բնակավայրի վարչական ղեկավար,
Արմեն Եղիազարյանը- Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար,
Արմեն Պապոյանը- Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար,
Թամարա Մինասյանը- Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար,
Աշոտ Գաբրիելյանը- Հարթագյուղ բնակավայրի վարչական ղեկավար,
Վարազդատ Գրիգորյանը- Գեղասար բնակավայրի վարչական ղեկավար,
Համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ների ղեկավարներ։
Հանրային քննարկումը վարում էր Ազգանուշ Ֆրանգյանը։
Հանրային քննարկումը արձանագրում էր Հերմինե Զարմանյանը։
Օրակարգում
«Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման և 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։
Հանրային քննարկման ընթացքը
Ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։
Լսեցին- Ազգանուշ Ֆրանգյանը զեկուցեց օրակարգի վերաբերյալ։
Լսեցին- «Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման և 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։
(զեկ․՝ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ՝ Անուշ Շիրոյան)
Զեկույցի ավարտին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ընդգծեց այն փաստը, որ վարչականբյուջեիեկամուտները 2023 թվականի համար նախատեսված 1 800 743,1 հազարդրամիդիմացփաստացի կազմելեն 1 837 489,2 հազարդրամ: Կատարողականըկազմելէ 102,0 տոկոս: Հետևաբար Սպիտակ համայնքի գրանցած ցուցանիշը գերազանցել է հաշվետու ժամանակահատվածում մարզի մյուս համայնքների կողմից գրանցված ցուցանիշները։
Լսեցին- 2023 թվականի ընթացքում պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ։
(զեկ․՝ աշխատակազմի քարտուղարԱզգանուշ Ֆրանգյան)։
Լսեցին- Մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի ոլորտներում 2023 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ։
(զեկ․՝ աշխատակազմի քարտուղարԱզգանուշ Ֆրանգյան)։
Տեղի ունեցավ քննարկում։ «Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման և 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ առաջարկներ չեղան։
Նախագիծը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի Սպիտակ համայնքի ավագանու հաստատմանը: