Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի 7-րդ կետի 5-րդ ենթակետի՝ որոշում եմ.
1․ Հաստատել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2024 թվականի սեպտեմբերի 18-ին անցկացվող մրցույթի՝ համակարգչի միջոցով ձևավորված մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Մրցութային հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով հանձնաժողովի քարտուղար նշանակել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Թումանյանին:
3․ Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանին՝ ապահովել սույն որոշման մասին մրցութային հանձնաժողովի անդամներին սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացումը: