Այսօր: Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 907
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2024 թվականի N

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 2191-ին հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով 2024 թվականի օգոստոսի 30-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի 2024 թվականի օգոստոսի 19-ի 64/8-1775 և 2024 թվականի օգոստոսի 26-ի թիվ 64/8-1807 գրությունները և լուսանկարը, հաշվի առնելով, որ անհատ ձեռնարկատեր Կարեն Գասպարյանը 2024 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 13։2-ին Սպիտակ քաղաքի Ալ․ Մանուկյան փողոցում, չթույլատրված վայրում՝ հետիոտնի համար նախատեսված մայթի վրա և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-ին հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ իրականացրել է մրգերի և բանջարեղենի բացօթյա առևտուր՝ որոշում եմ․

1․ Անհատ ձեռնարկատեր Կարեն Գասպարյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով՝ 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ։

2. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել անհատ ձեռնարկատեր Կարեն Գասպարյանին:

3. Անհատ ձեռնարկատեր Կարեն Գասպարյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ Սպիտակ համայնքի 900245161063 գանձապետական հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Կարեն Գասպարյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(864.49 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 48

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner