Այսօր: Կիրակի, 13 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 սեպտեմբերի 2024 թ.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԴԱՎԻԹ ՄԵԼՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 2191-ին հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով 2024 թվականի օգոստոսի 30-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի 2024 թվականի օգոստոսի 19-ի 64/8-1775 և 2024 թվականի օգոստոսի 26-ի թիվ 64/8-1807 գրությունները և լուսանկարը, հաշվի առնելով, որ անհատ ձեռնարկատեր Դավիթ Մելոյանը 2024 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 13։28-ին Սպիտակ քաղաքի Ալ․ Մանուկյան փողոցում, չթույլատրված վայրում՝ հետիոտնի համար նախատեսված մայթի վրա և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-ին հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ իրականացրել է մրգերի և բանջարեղենի բացօթյա առևտուր՝ որոշում եմ․

1․ Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մելոյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով՝ 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ։

2. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել անհատ ձեռնարկատեր Դավիթ Մելոյանին:

3. Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մելոյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ Սպիտակ համայնքի 900245161063 գանձապետական հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Դավիթ Մելոյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
(865.22 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner