Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 139-Ն որոշման 8-րդ կետով, հաշվի առնելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արման Դիլբարյանի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի զեկուցագիրը, Սպիտակ համայնքի բնակավայրերի խմելու ջրերի ջրավազանների քլորացման համար՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ջրամատակարարում» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածով նախատեսված միջոցներից 1 000 000 ՀՀ դրամ տեղափոխել նույն գործառական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման 4239 հոդված:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: