Վարող՝ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյան։
Մասնակցում էին
Նարեկ Սարգսյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ,
Հենրիկ Իգիթխանյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ,
Սուրեն Դանիելյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ,
«ԷՍ ԷՌ ՖՈՒԴ ԿՈՐՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։
Օրակարգում
ԷՍ ԷՌ ՖՈՒԴ ԿՈՐՏ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Սպիտակ համայնքի ք․ Սպիտակ, Ա․ Մանուկյան փ․, 5/1 հասցեում (գտնվում է նախկին ավտոկայանի տարածքում) «ԷՍ ԷՌ» ֆուդ կորտ և սուպերմարկետ կառուցելու վերաբերյալ։
Հանրային քննարկման ընթացքը
Լսեցին- Նախատեսվում է «ԷՍ ԷՌ ՖՈՒԴ ԿՈՐՏ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ա․ Մանուկյան փ․ 5/1 հասցեում (գտնվում է նախկին ավտոկայանի տարածքում) կառուցել «ԷՍ ԷՌ» ֆուդ կորտ և սուպերմարկետ։ Այն իրենից ներկայացնում է վերգետնյա երկհարկանի կառույց՝ տեխնիկական հարկով և նկուղով։
Նախագծի հեղինակ Ա․ Վարդանյանը ներկայացրեց կառուցի էսքիզային նախագիծը, նախատեսվող կառույցի բնութագրերը և գործառույթները։ Ներդրման չափը կազմում է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար։
«ԷՍ ԷՌ» ֆուդ կորտի և սուպերմարկետի կառուցման արդյունքում կստեղծվեն 60-100 նոր աշխատատեղեր։
Հանրային քննարկման ընթացքում հնչեցին հարցեր։ Առաջարկներ չեղան։ Ծրագիրն արժանացավ հավանության։