Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15072014-06-0011 վկայականը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 975520 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06999DBTWUZA) և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաբերի Դ․ Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Ժորայի Սարգսյանի (ծնված 10․12․1965թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Հաստատել 06-049-0028-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 1,12800 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին, դրա վրա գտնվող 1590,8 քառակուսի մետր մակերեսով դպրոցին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ծաղկաբեր, 2-րդ փողոց, 10 դպրոց» հասցեն (փոստային դասիչ 1814)։
3․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: