Այսօր: Հինգշաբթի, 1 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 334
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2025 թվականի N

ԱԼԲԵՐՏ ԳԵՎՈՐԳԻ ԱՊԻՐԿՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՌԱԶՄԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՌԱԴԻԿ ԱԼԲԵՐՏԻ ԱՊՐԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԱԼԲԵՐՏԻ ԱՊՐԻԿՅԱՆԻՆ ՀՈՂԻ (ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ) ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները, հաշվի առնելով, որ Ալբերտ Գևորգի Ապիրկյանը, Արմենուհի Ռազմիկի Ղազարյանը, Ռադիկ Ալբերտի Ապրիկյանը և Ռոբերտ Ալբերտի Ապրիկյանը, հանդիսանալով հողի (անշարժ գույքի) հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն կատարել իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-052-0120-0021, 06-052-0079-0004, 06-052-0129-0012 և 06-052-0102-0019 կադաստրային ծածկագրերով հողամասերի 2008-ից 2024 թվականների հողի (անշարժ գույքի) հարկը վճարելու պարտավորությունը՝ որոշում եմ.

1. Ալբերտ Գևորգի Ապիրկյանից, Արմենուհի Ռազմիկի Ղազարյանից, Ռադիկ Ալբերտի Ապրիկյանից և Ռոբերտ Ալբերտի Ապրիկյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել երկու հարյուր ութսունյոթ հազար ութ հարյուր յոթանասունութ ՀՀ դրամ, որից՝ 1) 06-052-0120-0021 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ հարյուր ութ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ ՀՀ դրամ, որից ապառք՝ վաթսունութ հազար յոթանասունինը ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` քառասուն հազար վեց հարյուր իննսունվեց ՀՀ դրամ․ 2) 06-052-0079-0004 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ տասնմեկ հազար երկու հարյուր վաթսունմեկ ՀՀ դրամ, որից ապառք՝ հինգ հազար հինգ հարյուր վաթսունութ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հինգ հազար երեք հարյուր տասը ՀՀ դրամ․ 3) 06-052-0129-0012 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ ութսուն ինը հազար ութ հարյուր յոթ ՀՀ դրամ, որից ապառք՝ հիսունյոթ հազար հարյուր քսան չորս ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` երեսուն երկու հազար վեց հարյուր ութսուներեք ՀՀ դրամ․ 4) 06-052-0102-0019 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկ՝ յոթանասութ հազար երեսունհինգ ՀՀ դրամ, որից ապառք՝ քառասունհինգ հազար ինը հարյուր քառասուներկու ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` երեսուներկու հազար իննսուն երեք ՀՀ դրամ։ 2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Ալբերտ Գևորգի Ապիրկյանին, Արմենուհի Ռազմիկի Ղազարյանին, Ռադիկ Ալբերտի Ապրիկյանին և Ռոբերտ Ալբերտի Ապրիկյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից: 4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: 5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.41 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner