Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 59-րդ 2-րդ մասի 5․1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պատգամավորների Սպիտակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1995 թվականի փետրվարի 28-ի արձ․2 որոշման մեջ Արամայիս Մամբրեյի Նիկողոսյանի հայրանունը սխալմամբ գրվել է «Մամփրեի», հիմք ընդունելով Արամայիս Մամբրեյի Նիկողոսյանի (ծնված 10․04․1935թ․, մահացած 21․02․2023թ․) մահվան վկայականը և Արամայիս Մամբրեյի Նիկողոսյանի որդու՝ Նորիկ Արամայիսի Նիկողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության պատգամավորների Սպիտակի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1995 թվականի փետրվարի 28-ի «Բնակարանների սեփականաշնորհման մասին» արձ․2 որոշման մեջ նշված «Մամփրեի» բառը փոխարինել «Մամբրեյի» բառով: