Այսօր: Հինգշաբթի, 1 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2025 թ.

ՌԱՖԻԿ ՍԼԱՎԻԿԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները, հաշվի առնելով, որ Ռաֆիկ Սլավիկի Դանիելյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ C 300» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 36GX760) 2019-ից 2024 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, ինչպես նաև VAZ 21214 մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ` 07UU088) 2020-ից 2024 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը ՝ որոշում եմ.

1. Ռաֆիկ Սլավիկի Դանիելյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել հինգ հարյուր քառասունմեկ հազար հարյուր ութսունչորս ՀՀ դրամ, որից՝

1) «MERCEDES-BENZ C 300» մակնիշի փոխադրամիջոցի գույքահարկ՝ հինգ հարյուր մեկ հազար երկու հարյուր քառասունվեց ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր հազար ութ հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր հազար չորս հարյուր քառասունվեց ՀՀ դրամ․

2) VAZ 21214 մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ` 07UU088) գույքահարկ՝ երեսունինը հազար ինը հարյուր երեսունութ ՀՀ դրամ, որից ապառք՝ երեսուներկու հազար չորս հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` յոթ հազար հինգ հարյուր երեսունութ ՀՀ դրամ։

2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Ռաֆիկ Սլավիկի Դանիելյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner