Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 01/27.1/5742-2025 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28072022-06-0072 վկայական՝ տրված 28 հուլիսի 2022 թվականին), «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Լուսաղբյուր 1-ին փողոց 22-23 հողամաս» հասցեում գտնվող 06-046-0020-0022 կադաստրային ծածկագրով 0,641251 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը մսուր-մանկապարտեզ կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելուն։ |