Մասնակցում էին
Ազգանուշ Ֆրանգյանը- համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
Էռնեստ Խաչատրյանը- համայնքի ղեկավարի խորհրդական,
Աշխատակազմի բաժինների պետեր, աշխատակիցներ, ավագանու անդամներ, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ։
Օրակարգում
«Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին»
Հանրային քննարկման ընթացքը
Լսեցին- աշխատակազմի քարտուղար Ա․ Ֆրանգյանին, ով հանրային քննարկման մասնակիցներին ներկայացրեց 2024 թվականի ընթացքում պետություն - համայնք համաֆինանսավորմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերը և մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի ոլորտներում 2024 թվականի ընթացքում կատարած աշխատանքները։
Տեղի ունեցավ քննարկում։ « Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ առաջարկներ և առարկություններ չեղան։