Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 22-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N774), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999NYWQSLT) և Սամվել Սեդրակի Աթոյանի ներկայացուցիչ Էլյա Վաղենակի Աթոյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Սարալանջ բնակավայրում գտնվող 06-096-0003-0018 կադաստրային ծածկագրով 0,104 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 160,8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 33,0 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Սարալանջ, 2-րդ փողոց, 2-րդ փակուղի, 8 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1822):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: