Բովանդակություն * |
Օրակարգում
Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի, խոտհարքների, արոտավայրերի օգտագործման, վարձակալության իրավունքով հատկացման, գործող պայմանագրերի ժամկետների հետ կապված խնդիրերի վերաբերյալ։
Խորհրդակցության ընթացքը
Լսեցին- Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանը ներկայացրեց, որ Սպիտակ համայնքի խոշորացումից հետո անհրաժեշտություն է առաջացել համայնքային հողերը տարանջատել և ստուգել, անհրաժեշտության դեպքում վերանայել, որից հետո հստակեցնել դրանց կարգավիճակները և հետագայում օգտագործելու կարգն ու պայմանները։
Վարչական ղեկավարների կողմից բարձրացվեցին հարցեր, որոնք քննարկվեցին։
Լսեցին- վարելահողերի պայմանագրերի կնքման ժամկետներին, պայմաններին, մրցույթի կարգին վերաբերող հարցեր, այն մասին, թե ինչպես ճշգրտել այն հողատեսակները, որոնց նպատակային նշանակությունը ժամանակի ընթացքում փոփոխվել է։
Որոշվեց Կադաստրի կոմիտեի հետ տանել աշխատանքներ հողային հաշվեկշիռներում առաջացած անճշտությունները հայտնաբերելու և ճշտելու ուղղությամբ։
Վարչական ղեկավարներին հանձնարարվեց համաձայն բնակավայրերի հողային հաշվեկշիռների՝ վերանայել համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի չափերը, ուսումնասիրել գործող պայմանագրերը, տրամադրված հողամասերի չափերը, տեղադիրքը, նպատակային և գործառնական նշանակությունները, որպեսզի հետագայում օրենքով սահմանված կարգով հայտարարվեն մրցույթներ։ |