Այսօր: Կիրակի, 13 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 14/06/2024 11:00
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՄԵԼԱՆՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ԷԴՎԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ, ՀԵՐՄԻՆԵ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ, ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՓԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ, ԱՆՆԱ ԱՋԱՄՅԱՆ, ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒՇԱԿՅԱՆ, ՄԱՐԻԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ԻՎԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն՝ Սպիտակի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
Բովանդակություն *

 

Օրակարգում

1․ Աշխատակազմի անձնական գործերի վերաբերյալ

2․ Աշխատանքային ներքին կարգապահական կանոնների վերաբերյալ

3․ Գնումների մասին օրենսդրության վերաբերյալ

4․ Կարգապահական հարցեր

 

Խորհրդակցության ընթացքը

  Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ՀՈԱԿ-ների աշխատանքային ներքին կարգապահական կանոններին։ Հորդորեց դրանք խստորեն պահել, վերանայել և համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, ուղղել թերությունները, ինչպես նաև խստիվ պահպանել աշխատանքային 8-ժամյա ժամանակացույցը։

    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ» և «Շիրակամուտի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ներում չի պահպանվում աշխատանքային օրերի 9։00-ից 18։00 ժամանակացույցը։ Մանկապարտեզն աշխատում է 09։00-ից 17։00, իսկ երաժշտական դպրոցը՝ 10։00-ից 17։00 ժամանակացույցով։

     Ա․ Ֆրանգյանը հանձնարարեց ողջամիտ ժամկետում ուղղել սխալը, այդ մասին ծանուցել և զեկուցել աշխատակազմի քարտուղարին։

     Մանկապարտեզների տնօրեններին հորդորեց երեխաներին 17։30 տուն ուղարկելու փոխարեն մանկապարտեզների դռները բացել 17։45-ից սկսած։

    Աշխատակազմի քարտուղարը խստիվ պահանջեց վերանայել ՀՈԱԿ-ների աշխատակիցների անձնական գործերը, համալրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, բերել պատշաճ տեսքի՝ նախազգուշացնելով, որ դրանք մեկ առ մեկ ստուգվելու են։ Հանձնարարականը կատարել 14-օրյա ժամկետում և հաջորդող 2 շաբաթների ընթացքում զեկուցել կատարվածը։

    Անդրադարձ կատարվեց նաև ՀՈԱԿ-ների գնումների գործընթացին։ Ա․ Ֆրանգյանը շեշտեց, որ մինչ օրս գնումների համակարգողի լիցենզիա ստացել է 3 հաշվապահ։ Հիշեցրեց, որ 2024թ․ հունվարի 30-ին հանձնարարվել է հաշվապահներին նախապատրաստել գնումների համակարգողի որակավորում ստանալուն։ Հանձնարարվեց պարտադիր մասնակցել լիցենզավորման քննությանը և ստանալ գնումների համակարգողի լիցենզիա։

    Ա․ Ֆրանգյանը հիշեցրեց, որ դեռևս տարեսկզբին հանձնարարել է խստագույնս պահպանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի պահանջները, գնումների գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ առավելապես ուշադրություն դարձնելով մանկապարտեզների սննդի ձեռքբերման մրցույթների ընթացակարգերին և մատակարարվող ապրանքների որակին։ Հիշեցրեց, որ սննդամթերքի գնման պարագայում մեկ աղբյուրից կատարված գնումը համարվում է խախտում։ Կրկին հորդորեց պարտադիր պահպանել գնումների մասին օրենսդրության պահանջները։

    Նիստը վարողը հիշեցրեց, որ դեռևս ընթացիկ տարվա հունվարի 30-ի խորհրդակցության ժամանակ զգուշացրել է, որ համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների` մինչև 2024թ. հունիսի մեկը գործող տնօրենները պետք է հավաստագրվեն, այլապես չեն կարողանա շարունակել հետագա պաշտոնավարումը։ Հորդորն անտեսած տնօրեններն այսօր փաստի առաջ են կանգնել։

    Քննարկվեցին մի շարք այլ կարգապահական և տեխնիկական հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner