Օրակարգում
1․Պետական և ծառայողական գաղտնի տվյալների և դրանց պատասխանատու պաշտոնատար անձանց վերաբերյալ
(հրապարակման ոչ ենթակա)
2․ Համայնքի հողային հաշվեկշռի վերաբերյալ
3․ Ընթացակարգային հարցերի վերաբերյալ
4․ Կարգապահական հարցերի վերաբերյալ
Խորհրդակցության ընթացքը
Լսեցին- Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության պահանջների կատարման և դրանց պաշտպանության բնագավառում ունեցած լիազորությունների շրջանակում պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց մասին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարցը (հրապարակման ոչ ենթակա)։
Հաջորդիվ Ա․Ֆրանգյանըև համայնքապետարանի աշխատակազմի զինվորական գծով պատասխանատու Դավիթ Թումանյանը բնակավայրերի վարչական ղեկավարներին հորդորեցին 25-օրյա վարժական հերթական հավաքների վերաբերյալ ծանուցումներն անձամբ հանձնել վարժական հավաքներին ներգրավված պահեստազորային համարվող քաղաքացիներին։ Խուսափել դրանք որևէ այլ անձի հանձնելուց կամ հարազատին զանգահարելու միջոցով ծանուցելուց։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր համայնքի հողային հաշվեկշռին։ Մասնավորապես հողերի վարձակալության պարագայում պարտադիր պահանջել վարձակալության պայմանագրերը, ճշտել փաստացի տիրապետողի տվյալները։
Կրկին անդրադարձ կատարվեց աշխատակազմի կարգապահական հարցերին։
Հնչեցին օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ |