Այսօր: Ուրբաթ, 24 Հունվարի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 17
 
Համար 17Ամսաթիվ 07/11/2024 16:00
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՄԵԼԱՆՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍՊԱՐՏԱԿ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ԱՋԱՄՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒՇԱԿՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՆՎԱՐԴ ՍԻՐՈՒՆՅԱՆ, ԷԴՎԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԵՐՄԻՆԵ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ, ԱՐՓԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ, ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ԻՎԱՆՅԱՆ, ՎԱՐԴԻԹԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն * Խորհրդակցություն՝ Սպիտակի համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
Բովանդակություն *

Օրակարգում

1․ Երկգործոն նույնականացման համակարգից օգտվելու վերաբերյալ

2․ Կարգապահական կանոնների վերաբերյալ

3․ Հատուկ խնամքի կարիք ունեցող և զինծառայողների երեխաների արտոնությունների վերաբերյալ

4․ Մանկապարտեզներում ջրի ապարատներ գնելու վերաբերյալ

5․ Անվտանգության համակարգ գնելու վերաբերյալ

6․ Գազոջախների վերաբերյալ

7․ Հարկերի հավաքագրման վերաբերյալ

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ոզջույնի խոսքով հանդես եկավ, ապա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար։ Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ՀՈԱԿ-ների տնօրեններին ներկայացրեց օրակարգը։

Ա․ Ֆրանգյանը հորդորեց բոլորին օգտվել «Authenticator» ծրագրից, որպեսզի աշխատանքներն ավելի ապահով լինեն։

Տնօրենները հավաստիացրեցին, որ տեղյակ են և օգտվում են ծրագրից։

Ա․ ֆրանգյանը ևս մեկ անգամ զգուշացրեց կարգապահական կանոնների մասին։

Լիանա Գրիգորյանը դիմեց մանկապարտեզներիների տնօրեններին, որպեսզի ներկայացնեն իրենց կատարած աշխատանքները ԿԱՊԿՈԻ երեխաների և պայմանագրային զինծառայողների երեխաների վերաբերյալ։

Մանկապարտեզների տնօրենները ներկայացրեցին իրենց ներառական և ժամկետային զինծառայողների երեխաների թիվը և ըստ նրանց թվի՝ կատարած ծախսերը։ Առարկություններ չհնչեցին։

Տնօրենների կողմից հնչեցին առաջարկներ մանկապարտեզների համար գույք և տարաներ գնելու վերաբերյալ։

Լ․ Գրիգորյանը առաջարկեց մանկապարտեզի բյուջեից հատկացնել գումար խնդիրները լուծելու համար։

Ա․ Ֆրանգյանը հավելեց, որ մանկապարտեզներում պարտադիր է գնել ջրի դիսպենսեր և էլեկտրական սալօջախներ, էլեկտրական ապահովիչները փոխեն և տեղադրեն անվտանգության համակարգ։

Աշխատակազմի քարտուղար Ա․ Ֆրանգյանը տնօրեններին հիշեցրեց, որ համայնքի բյուջեի նկատմաբ պարտավորությունները կատարեն ժամանակին և հորդորեց բոլոր աշխատողների պարտավորությունները կատարելուց հետո ներկայացնել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 14-ը ժամը 14։00։

Ա․ Ֆրանգյանը ևս մեկ անգամ հիշեցրեց բոլորին, որ մանկապարտեզների  տնօրենները ղեկավարման իրավունք չունենալու դեպքում կհեռացվեն աշխատանքից։

  Միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ Լոռու մարզպետի 06․11․2024թ․ թիվ   01/107․4/09081-2024 գրությամբ մեկամսյա ժամկետ է տրվել ներկայումս ժամկետային աշխատանքային պայմանագրերով  աշխատող մանկապարտեզների տնօրեններին ղեկավարման իրավունք չունենալու հիմքով և քաղաքային գրադարանի տնօրենին՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով պաշտոններից ազատելու մասին։

Ա․ Ֆրանգյանը ծանոթացրեց այդ տնօրեններին գրության մասին և ծանուցեց բովանդակության վերաբերյալ։

Խորհրդակցության ընթացքում հնչեցին հարցեր, որոնց տրվեցին հստակ պատասխաններ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner