Բովանդակություն * |
Օրակարգում
- Աշխատանքային կարգապահության մասին,
- «Ecomunity» ծրագրով աշխատելու ընթացակարգի մասին,
- Արտոնություններ տալու և հարկերից ազատելու ընթացակարգի մասին,
- «Vector +» ծրագրով աշխատելու ընթացակարգի մասին,
- Տեղեկանքներ տրամադրելու ընթացակարգի մասին,
- Հանձնարարականների կատարման մասին,
- Բնակչության ռեգիստրի վարման մասին,
- Քաղաքացիների դիմումների մուտքագրման ընթացակարգի մասին։
Խորհրդակցության ընթացքը
Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը համայնքի բնակավայրերի օպերատորներին ներկայացրեց դիմումների, տեղեկանքների տրամադրման գործավարական կարգի պատշաճ իրականացման համար անհրաժեշտ գործընթացի առանձնահատկությունները, էլեկտրոնային եղանակով դրանց տրամադրման ընթացակարգը։ Ա. Ֆրանգյանը զգուշացրեց ներկաներին առանց համակարգում մուտքագրելու այլևս որևէ տեղեկանք չտրամադրել քաղաքացիներին։ Դրանցում առկա են լինում սխալներ, որոնք հետագայում խնդիրների առջև են կանգնեցնում թե՛ քաղաքացիներին և թե՛ համայնքապետարանին։ Բոլոր տեղեկանքները պարտադիր պետք է տրամադրվեն էլեկտրոնային համակարգի միջոցով։
Աշխատակազմի քարտուղարը համայնքապետարանի պատասխանատու ոլորտային մասնագետների հետ ներկայացրեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով հանձնարարականների կատարման և այլ գործառույթների հետ կապված այն տեխնիկական նրբությունները, որոնք հուզում էին ներկաներին։
Ներկայացվեց արտոնությունների տրամադրման կարգը։ Ազգանուշ Ֆրանգյանը շեշտեց քաղաքացիների համար հավելյալ դժվարություններ չստեղծելու առաջնահերթությունը։ Հորդորեց մինչև դիմումներ ներկայացնելը պատրաստել քաղաքացու՝ անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ապա միայն ուղարկել համայնքապետարան՝ դիմում գրելու, մինչև դիմումի պատասխանի պատրաստ լինելու վերաբերյալ համայնքապետարանի կողմից ծանուցվելը, քաղաքացուն չուղարկել համայնքապետարան։
Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց խիստ ուշադրություն դարձնել աշխատակիցների կողմից աշխատավայրից անհարգելի բացակայելու դեպքում բացակայության թերթիկների պարտադիր լրացմանը։
Քննարկվեցին մի շարք այլ կարգապահական և տեխնիկական հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ |