Այսօր: Կիրակի, 13 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 09/02/2024 11:00
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԷՌՆԵՍՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՄԵԼԱՆՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԹԱԳՈՒՀԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն համայնքապետարանի աշխատակազմի հետ
Բովանդակություն *

Օրակարգում

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում համայնքապետարանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, դրանք առավել մատչելի դարձնելուն ուղղված հարցերի վերաբերյալ։

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց ՀԿՏՀ համակարգում իրականացվող աշխատանքի ներկա վիճակը, աշխատակազմի տարբեր բաժիններում այն գործարկելու ընթացքում գրանցված թերությունները, արդյունավետության բարձրացման նպատակով արվելիք քայլերը։ Նշեց, որ համակարգի որոշ բաժիններ թերի են գործարկվում, որոշների ցուցանիշներն առհասարակ զրո են, ինչն իր հերթին ազդում է ՀԿՏՀ օգտագործման ընդհանուր տոկոսի իջեցման վրա։

    Առանձին դասընթաց-խորհրդակցություններ են անցկացվել համայնքի մանկապարտեզների տնօրենների և պատասխանատու աշխատակիցների հետ, ևս մեկ դասընթաց-խորհրդակցություն նախատեսվում է անցկացնել բնակավայրերի վարչական ղեկավարների և օպերտորների հետ՝ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով աշխատելու առանձնահատկությունների վերաբերյալ։ Սկզբնական շրջանում համայնքապետարանի աշխատակիցները կօգնեն նրանց հանձնարարականները համակարգով կատարելիս դժվարություններ առաջանալու դեպքում։ Այսուհետ հանձնարարականները ոչ ժամանակին կատարելու և թերանալու դեպքում կներկայացվի բացատրագիր։  

     Շուտով կգործարկվի քաղաքացուն իր դիմումի ընթացքի վերաբերյալ հեռախոսային հաղորդագրության միջոցով ծանուցելու համակարգը։

     ՀԿՏՀ անվտանգության բարձրացման նպատակով յուրաքանչյուր անգամ համակարգ մուտք գործելու համար մուտքանուն և գաղտնաբառ հավաքելիս օգտատեր աշխատակիցը հաղորդագրությամբ կստանա չկրկնվող կոդ։

     Բոլոր բաժինների պետերին հանձնարարվեց խստագույնս հետևել հանձնարարականների ժամանակին և պատշաճ կատարմանը։

     Աշխատակազմի քարտուղարը վերջում հիշեցրեց աշխատանքային կարգապահության մասին, որին աշխատակիցները պարտավոր են խստագույնս հետևել։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner