Օրակարգում
1․ Սպիտակ համայնքի բյուջեի կատարման ուղղությամբ աշխատանքների ընթացքը ներկայացնելու վերաբերյալ,
2․Տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման աշխատանքների, ապառքների և չվճարված պարտավորությունների գանձման համար վարչական վարույթների կիրառման վերաբերյալ,
3․Աղբահանության վճարների գանձման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ
Խորհրդակցության ընթացքը
Լսեցին- Համայնքի բյուջեի կատարման հարցի շրջանակում վարչական ղեկավարները ներկայացրեցին իրենց կողմից կատարված հավաքագրման արդյունքները։ Խորհրդակցությունը վարող Վարուժան Ապրեսյանը հորդորեց ակտիվացնել աշխատանքները սահմանված պլանը կատարելու ուղղությամբ։ Տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման աշխատանքների վերաբերյալ հարցի շրջանակում խորհրդակցություն վարողը հորդորեց, որ եռամսյակի ավարտից առաջ հաջորդ եռամսյակի համար առևտրի և ծառայությունների թույլտվությունների համար տնտեսվարող սուբյեկտները հայտերը ներկայացնեն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։ Հետևողական լինեն տեղական հարկերի հավաքագրման աշխատանքներին։ Անհամապատասխանությունների և խնդիրների հայտնաբերման դեպքում արագ արձագանքեն և միջոցներ ձեռնարկեն։ Ապառքների և չվճարված պարտավորությունների գանձման համար վարչական վարույթների անցկացման վերաբերյալ հարցի շրջանակում Վ․ Ապրեսյանը հանձնարարեց նախորդ տարիների ապառքները և պարտավորությունները չվճարած անձանց պարտադիր ծանուցել և ծանուցման ժամկետների ավարտից հետո զեկույցներ ներկայացնել՝ կցելով պարտավորությունները հավաստող տեղեկանքները՝ վարչական վարույթներ սկսելու և գանձումն ապահովելու համար։ Աղբահանության վճարների գանձման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ հարցի շրջանակում հանձնարարվեց բնակչության հետ բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի ժամանակին չվճարելու դեպքում տույժեր չկուտակվեն։ Օրերս նույն օրակարգով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել նաև բնակավայրերի օպերատորների հետ։ Խորհրդակցության ընթացքում հնչեցին օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ |