Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գրանցման թիվ N 06062024-06-0022 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060113QZQFWE) որոշում եմ.
1. 06-006-0275-0005 կադաստրային ծածկագրով բազմաբնակարան շենքի Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող բնակարանին (համաձայն հատակագծի) տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան հրապարակ, 8 շենք, 3 բնակարան» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: