Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 13-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԴԱՎԻԹ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2024 թվականի օգոստոսի 6-ի հայտը` որոշում եմ.
1. «ԴԱՎԻԹ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 66949836) տալ «ՀՀ Լոռու մարզ, գ․ Ջրաշեն Երևանյան խճուղի 2» հասցեում գտնվող ճաշարան-խորտկարանում (հիմնական շինություն՝ 40 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակի համար: