Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2024 թվականի օգոստոսի 6-ի հայտը` որոշում եմ.
1. «ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԳԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 87769036) տալ «ՀՀ Լոռու մարզ, գ․ Ջրաշեն» հասցեում գտնվող ճաշարանում (հիմնական շինություն՝ 30,6 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի 3-րդ եռամսյակի համար: