Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով, 24-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի բնակիչների դիմումները և սոցիալական հարցերի հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 12 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Այլ սոցիալական ծրագրեր» գործառական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման 4729 հոդվածից Սպիտակ համայնքի բնակիչներին հատկացնել դրամական օգնություն ընդամենը 105 000 (հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ ՀՀ դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: