Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին և 5-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի։
2․ Հաստատել Սպիտակ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի: |