Այսօր: Կիրակի, 13 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 օգոստոսի 2024 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԹՆԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-052-0049-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,002 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռի-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին» թիվ 70-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 841-Ն որոշումը՝ որոշում եմ.

   1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Կաթնաջուր բնակավայրում գտնվող, 06-052-0049-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,002 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, Էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։
   2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:
   3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուրեն Դանիելյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner