ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 օգոստոսի 2024 թվականի N 799
ԲԱՎԱԿԱՆ ՍԱՆԱՍԱՐԻ ՄԵԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 18-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2003 թվականի օգոստոսի 20-ի թիվ 106 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 42 օրդերը և Բավական Սանասարի Մելոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19022024-06-0042 վկայական` տրված 19.02.2024 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Շ. Թորոսյան փողոց, 3 շենք, 6 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Բավական Սանասարի Մելոյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Մելոյան Բավական Սանասարի - ինքը՝ ծնված 03.04.1953 թվականին,
2) Ջուլհակյան Արամ Նորիկի - տղան ՝ ծնված 06.11.1978 թվականին,
3) Կոշկակարյան Սվետլանա Գրիշայի – հարսը՝ ծնված 17.12.1980 թվականին
4) Ջուլհակյան Նաիրա Արամի – թոռը՝ ծնված 27.12.2001 թվականին,
5) Ջուլհակյան Նորիկ Արամի – թոռը՝ ծնված 14.04.2003 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2024 թ. օգոստոսի 08
ք.Սպիտակ