ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2024 թվականի N 909
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով Գեղասար բնակավայրի վարչական ղեկավար Վարազդատ Գրիգորյանի 2024թ օգոստոսի 27-ի զեկուցագիրը, Գեղասար բնակավայրի այլընտրանքային մանկապարտեզի սանհագույցի վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական դասակարգման 4251 հոդվածից հատկացնել 86 450 ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը:
ԲԱԺՆԻ ՊԵՏ _________________ Վ. ԱՊՐԵՍՅԱՆ
2024 թ. սեպտեմբերի 13
ք.Սպիտակ