 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2024 թվականի N 1233
ՌՈՒԶԱՆԱ ՄՈՎՍԵՍԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՉՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Հենրիկ Իգիթխանյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու մասին՝ որոշում եմ.
1. Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանի կողմից Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2025 թվականի հունվարի 7-ին, ժամը 15:00-ին: 2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2024 թ. դեկտեմբերի 30
ք.Սպիտակ