Այսօր: Հինգշաբթի, 1 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 44
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2025 թվականի N 44

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՆՑՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23052020-06-0057 վկայականը և «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված 2024 թվականի մայիսի 14-ի անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Լեռնանցք 4-րդ փողոց 14» հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-040-0013-0005 կադաստրային ծածկագրով 0,11759 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և դրա վրա կառուցված 118,4 քառակուսի մետր ներքին մակերեսով անավարտ շինությունը որպես բնակելի տուն կառուցապատելու նպատակով, աճուրդով օտարելուն։

2. Անշարժ գույքի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 1 180 000 ՀՀ դրամ։

3. Աճուրդում հաղթող ճանաչված անձից հետ գանձել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և անշարժ գույքի գնահատման հետ կապված ծախսերը։


Կողմ -14

ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳԱՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ

ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(779.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner