Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով, 112-րդ հոդվածի 2․1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 10-րդ մասով, հիմք ընդունելով Քնարիկ Արտուշի Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 2024 թվականի հոկտեմբերի 14-ին Սպիտակ համայնքի ղեկավարի օգնական Քնարիկ Արտուշի Պետրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2022 թվականի հունվարի 12-ին կնքած թիվ 2 աշխատանքային պայմանագիրը:
Աշխատանքային հարաբերությունների ավարտ համարել՝ 2024 թվականի հոկտեմբերի 13-ը:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ և վճարել: