Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 46-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանի զեկուցագիրը, «Գրադանավարի օրվա» առթիվ ծաղկային կոմպոզիցիա և շոկոլադե կոնֆետների հավաքածու ձեռք բերելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» տնտեսագիտական դասակարգման 4237 հոդվածից հատկացնել 16 620 ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: