07.12.24
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի զորակցության խոսքը՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ
|
Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ քույրեր և եղբայրներ, 36 տարի առաջ այս օրը սարսափելի աղետն ավերեց մեր շեն համայնքները՝ խլելով անմեղ կյանքեր, անտուն և հաշմանդամ թողնելով հազարավորների, խեղելով բազում ճակատագրեր: Արհավիրքը մտավ բոլորի օջախներ՝ մարելով կյանքի կրակներ, բեկորների վերածեց շեն բնակավայրերն ու մարդկանց սրտերը։ Սպիտակցին վերջին ուժերը հավաքեց, մեկ բռունցք դարձավ և մեկ բռունցք դարձրեց աշխարհը, հավաքեց սրտի կոտրված բեկորներն ու պատերազմ հայտարարեց մահին։ Տասնամյակներ շարունակ Սպիտակը պայքարեց մոխիրներից հառնելու և վերագտնելու համար իր երբեմնի գեղեցիկ դիմագիծը: Մեր չքնաղ քաղաքը, ավերված գյուղական համայնքները, որոնք այսօր Սպիտակի բնակավայրերն են, ոտքի կանգնեցին՝ առաջին հերթին մարդկանց ...
Մանրամասն |
|
07.12.24
Երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ են այցելել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը
|
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակ համայնքի Հուշարձանների պուրակում տեղի է ունեցել միջոցառում՝ ի հիշատակ 36 տարի առաջ, դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի: Տարելիցի կապակցությամբ Սպիտակ էին այցելել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նրանց ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Այցին հաջորդել է միջոցառում, որին ներկա են եղել Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, ավագանու անդամներ, Լոռու մարզպետարանի, Սպիտակի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
06.12.24
Սուրբ պատարագ՝ ի հիշատակ 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի
|
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում հոգևոր սպասավորներ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի և տեր Վաղարշ քահանա Հակոբյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի: Ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, բազմաթիվ քաղաքացիներ: Սուրբ պատարագի ավարտին ներկաներին բաժանվեց մատաղ:
|
|
05.12.24
Սպիտակի համայնքապետարանի կողմից կազմակերպվող 1988 թ․ երկրաշարժի 36-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
|
Դեկտեմբերի 6️⃣ ժամը՝ 17։00 - Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում կմատուցվի պատարագ՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի Դեկտեմբերի 7️⃣ Ժամը՝ 11։00 - Հուշարձանների պուրակում տեղի կունենա հոգեհանգստի կարգ, ծաղիկների և ծաղկեպսակների խոնարհում, կենդանի կատարմամբ կհնչի հոգևոր երաժշտություն։ Ժամը՝ 18։00 - «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում տեղի կունենա «Սպիտակ․ ողբերգությունը չպետք է կրկնվի» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։
|
|
03.12.24
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղերձը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառականությունն ու մատչելիության ապահովումը մեր պետության առանցքային ուղիներից են: Մարդու համար ազատ տեղաշարժվելու, ծառայություններից օգտվելու մատչելիությունը, կրթություն ստանալու հավասար հնարավորություններ ունենալը նրա սահմանադրական իրավունքն է, որի ապահովման գործում իր դերակատարությունն ունի նաև համայնքը։ Մեր շրջապատում ապրող յուրաքանչյուր ոք ունի լիարժեք ապրելու իրավունք: Հաշմանդամություն ունեցող անձինք յուրաքանչյուր օր մարտահրավեր են նետում դժվարություններին, ապացուցում, որ հզոր կամքի շնորհիվ հաղթահարելի են բոլոր դժվարությունները, ոչինչ չի կարող դառնալ խոչընդոտ երկրի մշակութային, հասարակական, քաղաքական կյանքին մասնակցելու ...
Մանրամասն |
|
29.11.24
ՇՄԱԳ հանրային քննարկում՝ Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ
|
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ՇՄԱԳ առաջին հանրային քննարկումը, որը միտված էր նախագծվող դպրոցի համար շրջակա միջավայրի ազդեցության գնահատմանը։ Ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի աշախատակիցներ, նախագծային ընկերությունը ներկայացնող, նախագծային փաստաթղթերի բնապահպանական մասի պատասխանատու Քրիստինե Սահակյանը, նախագծային ընկերության ինժեները, շինարարական կազմակերպության ներկայացուցիչը։ Ծրագիրն իրականացվում է «300 դպրոցի և 500 ...
Մանրամասն |
|
28.11.24
Խմելու ջրի քլորացման աշխատանքներ՝ Սպիտակ համայնքի բնակավայրերում
|
Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ, Արջհովիտ, Քարաձոր, Արևաշող, Շենավան, Գոգարան, Սարահարթ, Շիրակամուտ, Գեղասար, Ծաղկաբեր, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Լեռնանցք, Սարամեջ բնակավայրերում քլորացման միջոցով կատարվել են խմելու ջրի վարակազերծման ընթացիկ աշխատանքներ: Սանիտարատեխնիկական կանխարգելիչ միջոցառումների նպատակը խմելու ջրի մեջ թափանցող մանրէների ոչնչացումն է։ Այն միտված է խմելու ջուրը դարձնել անվտանգ, ինչը բխում է ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներից:
|
|
24.11.24
Սպիտակ քաղաքում և բնակավայրերում շարունակվում են մետաղական ջարդոնների հեռացման աշխատանքները:
|
Բարեկարգվել է Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան 7 շենքի բակային հատվածը, վերացվել են բակի տեսքը խաթարող ավելորդ առարկաները: Հեռացվել են Մ3 միջպետական ճանապարհի Ջրաշեն բնակավայրի սահմանում գտնվող ավտոմեքենաների կմախքների մետաղական ջարդոնները: Մետաղական աղբից և այլ առարկաներից քաղաքային ու գյուղական բնակավայրերը մաքրելու գործընթացը շարունակական բնույթ է կրում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |